13.08.2013

Սառնարանում հայտնաբերված երեխաների մայրը ճանաչվել է հոգեպես առողջ

Սառնարանում հայտնաբերված երեխաների մայրը ճանաչվել է հոգեպես առողջՄորը, ում երեխաներին հայտնաբերել էին Վերին Պիժմա (Ռուսաստան) քաղաքի «Ցենտրալնի» հանրախանութի սառնարանի խցիկում, հոգեպես առողջ է ճանաչվել: Հիշեցնենք, որ 2013թ. մայիսի 14-ին «Ցենտրալնի» հանրախանութի աշխատակիցները խանութում ստուգումներ անցկացնելու ժամանակ հայտնաբերել են երեխաների դիակներ:
Եկատերինբուրգում պարենային խանութի սառցարանում նորածինների դիակներ են գտել
ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը նշում է, որ ավելի վաղ ծնված տղայի մարմինը սառցարանում է գտնվել 5 տարի, իսկ 2010թ. ծնված երեխայի մարմինը՝ 3 տարի: Մայիսի 16-ին գտնվել էր երեխաների մայրը՝ Իրինա Տիմոշենկոն, Սրեդնոուրալսկից:
Ռուսաստանում ձերբակալել են սառցարանում հայտնաբերված երեխաների մորը
Ինչպես հաղորդում են քննիչները, հոգեբուժական հետազոտության արդյունքների համաձայն, կինը դիտավորյալ է ընտրել իր երեխաներից ազատվելու այդ դաժան եղանակը: Այժմ քննիչները ծրագրում են մոտ ժամանակներում ավարտին հասցնել այս աղմկահարույց քրեական գործի հետաքննությունը եւ այն ուղարկել դատարան: Փորձաքննությունը պարզել է, որ երկու երեխաները տարբեր հայրեր ունեն: Երեխաները ծնվել են առողջ, իսկ մահվան պատճառ դարձել է ցրտահարումը:
Իր յուրաքանչյուր նորածնի մայրը փաթեթավորել է, որից հետո ժամանակավոր դուրս է հանել պատշգամբ: Այնուհետեւ կինը երեխաների դիակները տեղավորել է հանրախանութի  սառցարանի դարակներում: Սառցարանում մշտապես պահպանվում է 17-18 աստիճան ջերմաստիճան 0-ից ցածր ըստ Ցելսիուսի սանդղակի, ինչն էլ երկար ժամանակ պահպանել է երեխաների դիակները:

Комментариев нет:

Отправить комментарий