10.08.2013

«58-ս լրացավ, սկսվեց 59-ը, եկող տարի կդառնամ 90 տարեկան». Երվանդ Մանարյան

«58-ս լրացավ, սկսվեց 59-ը, եկող տարի կդառնամ 90 տարեկան». Երվանդ Մանարյան
     «58-ս լրացավ, սկսվեց 59-ը, եկող տարի կդառնամ 90 տարեկան»,- կատակում է ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանը, ով այսօր նշում է ծննդյան 89-ամյակը:
     Սիրված դերասանըՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս տարեդարձը նշում է ընտանիքի անդամների հետ: «Թատրոնում այժմ արձակուրդ է, բայց քանի որ վաղը շրջանից հյուրեր ունենք ու խնդրել են ներկայացում բեմադրել, հնարավոր է վաղն էլ թատրոնում հավաքվենք ու շարունակենք նշել իմ ծնունդը»,- ասաց նա:
     Երվանդ Մանարյանի խոսքով` ամեն տարի օգոստոսի 10-ին զգում է, որ ավելի ու ավելի է մեծանում պատասխանատվության զգացումը. «Ինչ-որ բանի ես սպասում միշտ, իսկ փոփոխությունները շատ դանդաղ են լինում, բայց չեմ բողոքում, նորմալ է, որ այդպես է»,- ասաց նա:
     Սիրված դերասանը վերջում նշեց, որ մինչ օրվա այս ժամը շնորհավորանքներ չի ստացել մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից:
http://www.mamul.am/

Комментариев нет:

Отправить комментарий