12.08.2013

Հարուստների արյունը տարբերվում է աղքատների արյունից. Հետազոտություն

Հարուստների արյունը տարբերվում է աղքատների արյունից. Հետազոտություն
Պարզվում է մեր բոլորի երակներով տարբեր արյուն է հոսում. հարուստների արյունը ուրիշ է, իսկ աղքատներինը՝ միանգամայն այլ: Այդ մասին հայտարարել են Եվրոպական կենտրոնի մասնագետները: Կենտրոնը զբաղվում է մարդկանց առողջական ու շրջակա միջավայրի խնդիրներով:
Բժիշկները հետազոտություն են անցկացրել, որի ժամանակ ստուգել են տարբեր սոցիալական կարգավիճակ ունեցող կամավորների արյան բաղադրությունը: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ աղքատ խավին պատկանող մարդկանց արյան մեջ հայտնաբերվել են ծանր մետաղներ, ինչը նշանակում է, որ նրանք ապրում են աղտոտված ու արտադրական ձեռնարկություններով հարուստ շրջաններում, աշխատելով վտանգավոր արտադրություններում ու սնվելով կիսաֆաբրիկատներով ու անորակ մթերքներով:

Սակայն միևնույն ժամանակ հարուստ մարդկանց արյան մեջ ևս թունավոր նյութերը քիչ չեն եղել: Օրինակ, բարձր եկամուտ ունեցող մարդկանց արյան բաղադրության մեջ հայտնաբերվել են մի շարք նյութեր, որոնք հետևանք են եղել թանկարժեք կոսմետիկ միջոցների ու էլ ավելի թանկարժեք ծովային մթերքների օգտագործման:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий