11.08.2013

Ձերբակալվել է հայազգի «օրենքով գողը». Ո՞վ է «Արտյոմ Լիպեցկին»

Ձերբակալվել է հայազգի «օրենքով գողը». Ո՞վ է «Արտյոմ Լիպեցկին»Հայազգի «օրենքով գող» Արտյոմ Առաքելյանը, որի գողական կեղծանունն էր «Արտյոմ Լիպեցկի», Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության օպերատիվ ծառայողների կողմից այսօր ձերբակալվել է: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է ՌԴ ՆԳՆ պաշտոնականկայքէջից: Առաքելյանը, որը դեռ հուլիսի 26-ից հետախուզման մեջ էր գտնվում, ձերբակալվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում «Անթալիա-Մոսկվա» չվերթով գալուց հետո:
Ձերբակալվածը, ըստ աղբյուրի, կասկածվում է Լիպեցկի մարզի Չապլիգին քաղաքի այսպես ասած, «նայող» Սաշա Աբասի սպանության մեջ, որը տեղի է ունեցել Միտիշչիխայում:

Ավելի վաղ մեկ այլ Արտյոմ Առաքելյանի` մեկ այլ գործի հետ կապված ձերբակալության գործով Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում «Արտյոմ Լիպեցկի»-ի մասին որոշ տվյալներ էր ներկայացրել «օրենքով գողերի» մասին գրող Սերգեյ Գալոյանը:

«Անվիճելի է` նա «օրենքով գող» է: Ինքը երբեմն ճամբարներ է փոխել, այսինքն` ստիպված է եղել ճամբարներ փոխել. Մեկ խմբավորումից գնալ մեկ այլ խմբավորում: Բայց այդ հանգամանքը իր վարկի վրա գողերի աշխարհում այդքան էլ չի ազդել: Ինքը հարգված մարդ է այդ տարածքներում», -ազգությամբ հայ «օրենքով գողին» ներկայացրել էր գրողը:
http://panorama.am/am/law/2013/08/10/arrested-bandit/

Комментариев нет:

Отправить комментарий