14.08.2013

Տիգրան Արզաքանցյանը իր եւ Անաստասիա Վոլոչկովայի հանդիպման մասին

Տիգրան Արզաքանցյանը իր եւ Անաստասիա Վոլոչկովայի հանդիպման մասին
10 տարուց ավելի է, որ գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը ճանաչում է բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովային: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը:
Նրա խոսքով, վաղուց չէին հանդիպել եւ այդ օրը Մոնակոյում պատահաբար հանդիպել են: Տիգրան Արզաքանցյանը նաեւ ավելացրեց, որ այդ հանդիպումը թե իր, թե Անաստասիայի համար անակնկալ էր:
Հիշեցնենք, որ «Instagram» եւ «Twitter» սոցիալական ցանցերի իր էջում Անաստասիա Վոլոչկովան Տիգրան Արզաքանցյանի հետ լուսանկար է տեղադրել եւ գրառում թողել, որտեղ ասվում է. «Միստիկա…, Մոնակո: Գիշեր: Զբոսանք: Բացվում է «Ֆերրարի»-ի ապակին, եւ ես դիմավորում եմ իմ ընկեր Տիգրանին…Մենք 10 տարվա ծանոթներ ենք»:
Ավելի վաղ Տիգրան Արզաքանցյանը NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում ասել էր, որ աշխարհում շատ մարդկանց, շատ աստղերի է ճանաչում, որոնցից մի քանիսն էլ իր հարեւաններն են, օրինակ՝ Մոնիկա Բելուչին:

Комментариев нет:

Отправить комментарий