14.08.2013

Երկարատեւ ամուսնությունները եւս ապահովագրված չեն ամուսնալուծություններից

Հոգեբան. Երկարատեւ ամուսնությունները եւս ապահովագրված չեն ամուսնալուծություններիցՀայաստանում առավել շատ ամուսնալուծություններ հանդիպում են երկարատեւ ամուսնական կյանքից հետո: Այդ մասին օգոստոսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի Ազգային Վիճագրական Ծառայության ժողովրդագրության եւ մարդահամարի բաժնի վարիչ  Կարինե Կույումջյանը:
Նրա խոսքով՝ ամուսնալուծությունների 29 տոկոսը բաժին է ընկնում 20 եւ ավելի տարի տեւողությամբ ամուսնություններին, իսկ 14 տոկոսը՝ 15-19 տարի տեւողությամբ ամուսնություններին: 20 տոկոս ամուսնալուծության են ենթակա 1-4 տարվա ամուսինները, 18 տոկոս՝ 9-15 տարվա եւ 15 տոկոս՝ 10-14 տարվա ամուսինները:
Ինչպես նշում է հոգեբան, պրոֆեսոր Սեդրակ Սեդրակյանը, ամուսնության ընթացքում կարող են լինել մի շարք ճգնաժամային փուլեր: «Դրանցից մեկը տեղի է ունենում համատեղ կյանքի 5-րդ տարում: Հաջորդը, դժբախտաբար, լինում է հենց ամուսնության վերջին տարիներին, երբ ամուսինները սկսում են հոգնել մեկը մյուսից» - նշում է հոգեբանը: «Ամուսնական կյանքում ճգնաժամերը, -ավելացնում է նա,- միշտ չէ որ կապված են ֆինանսակական խնդիրների կամ դավաճանության հետ: Հազվադեպ չէ, երբ  իմ հիվանդները թաքցնում են շփման մեջ իրենց դժվարությունների  իրական պատճառները: Իրականում խոսքը կարող է վերաբերել միմյանց հանդեպ սպասելիքների անբավարարությանը կամ այն դերերին, որոնք իրենք ունեցել են ընտանեկան կյանքում: Այդ իսկ պատճառով նման դեպքերում հոգեբանին դիմելը անհրաժեշտություն է»,- եզրափակեց հոգեբանը:

Комментариев нет:

Отправить комментарий