13.08.2013

Ավտոբուսի վարորդի կտրուկ արգելակելու հետևանքը

Ավտոբուսի վարորդի կտրուկ արգելակելու հետևանքը
    
Օգոստոսի 12-ին` ժամը 16.00-ի սահմաններում, թիվ 259 երթուղու ավտոբուսի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 50-ամյա մի տղամարդ ավտոբուսի սրահում վայր է ընկել և մարմնական վնասվածքով բուժօգնության դիմել հիվանդանոց:
Նույն օրը` ժամը 20.00-ին, ոստիկանություն է ներկայացել 56-ամյա վարորդը և հայտնել, որ տուժող տղամարդը վայր է ընկել իր վարած, իրեն ամրակցված «Յուտոնգ» մակնիշի ավտոբուսի սրահում` իր կտրուկ արգելակելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
http://www.mamul.am/

Комментариев нет:

Отправить комментарий