11.08.2013

Կանայք ավելի շուտ են ալկոհոլիկ դառնում

Կանայք ավելի շուտ են ալկոհոլիկ դառնումԱմերիկյան գիտնականներն ապացուցել են, որ կին ալկոհոլիկները, ի տարբերություն տղամարդ-ալկոհոլիկների, 4-5 տարի ավելի շուտ են հասնում այն վիճակին, երբ արդեն բժշկական միջամտություն է անհրաժեշտ: Հետազոտության արդյունքները հրապարվել են Alcoholism: Clinical & Experimental Research ամսագրում:
Ֆլորիդայի համալսարանի հոգեբուժության ֆակուլտետի աշխատակից, դոկտոր Բեն Լյուիսի խոսքով՝ ալկոհոլիզմը միշտ համարվել է «տղամարդու հիվանդություն», սակայն հետազոտության ընթացքում պարզվել է, որ կանանց համար ալկոհոլային կախվածությունն վելի մեծ բացասական հետեւանքներ ունի, քանի տղամարդկանց համար:
Ամերիկյան գիտնականների հետազոտությանը մասնակցել է 274 տղամարդ եւ 257 կին, որոնք բուժում էին անցում ալկոհոլային կախվածությունից: Պիտնականները պարզել են, որ ալկոհոլիզմը կանանց մոտ առավել արագ է աճում:
Ուսումնասիրության հեղինակները չեն բացառում, որ կին-ալկոհոլիկները ավելի շուտ են դիմում բժշկի, քանի որ իրենց ավելի հեշտ է խոստովանել ալկոհոլի հանդեպ ունեցած կախվածությունը:

Комментариев нет:

Отправить комментарий