11.08.2013

Կաթվածահար կինը ծննդաբերությունից հետո սկսել է քայլել

Կաթվածահար կինը ծննդաբերությունից հետո սկսել է քայլել
Ռուսաստանի 21-ամյա բնակչուհին Եկատերինա Բատինան ծննդաբերությունից հետո թողել է հաշմանդամի սայլակը:
Եկատերինան իր ամուսնու հետ ծանոթացել է հաշմանդամների կենտրոնում, նա եւս մանկությունից տառապել է հաշմանդամությամբ:
Առաջին իսկ զննության ժամանակ բժիշկները նրան խորհուրդ են տվել աբորտ անել` դա բացատրելով պաթոլոգիայի բարձր ռիսկով: Ինձ ասացին, որ եթե անգամ ծննդաբերությունը հաջող լինի, ես չեմ կարող խնամել երեխային»,- Life News-ին պատմել է Եկատերինան: Սակայն նա հրաժարվել է հետեւել նրանց խորհրդին:
Շնորհիվ մանկաբարձ-գինեկոլոգ Օլգա Չերեպանովայի, Եկատերինան պահպանել է երեխային  եւ առողջ փոքրիկ է ունեցել: Ծննդաբերությունից հետո նա սկսել է քայլել:
«Բժշկությանը հայտնի են դեպքեր, երբ ուժեղ էմոցիոնալ ցնցումից հետո մարդիկ սկսել են քայլել: Ըստ ամենայնի, հենց դա էլ տեղի է ունեցել Եկատերինայի հետ»,-ասել է բժիշկը:

Комментариев нет:

Отправить комментарий