11.08.2013

Հայ արիները նշել են Նավասարդի տոնը. այս օրը Հայկը հաղթեց Բելին

Հայ արիները նշել են Նավասարդի տոնը. այս օրը Հայկը հաղթեց ԲելինՕգոստոսի 11-ին հայ արիներն ու հեթանոս ազգայնականները հերթական անգամ նշել են Նավասարդի տոնը: Այս սրբազան տոնը նշվում է դարեր շարունակ՝ ի փառս Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած հաղթանակի:
Այս առնչությամբ Հայ արիական միաբանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է.
«Հայկ Դյուցազունն այդ օրը, աշնանային արեւադարձից 40 օր առաջ հաղթեց Արարատը նենգորեն զավթած Տիտանյան Բելին, վերատիրեց Հայոց երկիրը ու հային բերեց ազատ կյանք:
Այսպես վերակագնվեց հայի իշխանությունը Հայքում՝ Հայկի պապերի երկրում: Սակայն այս պատմական փաստն աղավաղվել է (արտաքին ու ներքին) պատմա-ստագիտությամբ եւ ցայսօր պնդողներ կան՝ իբր Հայկն է հայերի հիմնադիր նախնին եւ նա է հայերի երկիրը կոչել Հայք: Այսկերպ՝ հատկապես Հայոց պատմությունն են փորձել սահմանափակել 4-5 հազար տարվա մեջ՝ մոռացության մատնելով բյուր հազարամյակների հասնող մեր արաչական անցյալը: Իսկ Աստվածազարմ Հայկին Աստված հռչակելով՝ փորձել են մարդեղեն դարձնել Հայ Աստվածներին՝ իբր հիմնավորելով Նրանց ոչ Տիեզերածին եւ Հավերժական լինելը…
Սա թշնամու պատվիրած պատմախեղկատակություն է եւ հուդա-քրիստոնեական դավադրություն:
Բայց անգամ պատմահայր Մովսես Խորենացին է արձանագրել (ում աշխատությունները եւս քրիստոնեական գրաքննությամբ անողոք կտրատվել են, քանզի ցանկություն կար հետագայում հային (որպես արդեն ձեւավորված ազգ) քրիստոնեական ներխուժման «արդյունք» ներկայացնել), որ Հայք վերադառնալով Հայկը հանդիպում է հսկաների ցեղի ներկայացուցիչների…
Իրականում՝ Հայ Աստվածների կամոք Հայկը վերադարձավ նվաճված Հայք եւ հանդիպեց հսկա մարդկանց բազում խմբերի, որ հաստատվել էին հայոց լեռներում, որտեղ ապրում էին ինքնապաշտպանվելով: Մեր փառահեղ Նահապետն անգամ զարմացել է այդքան հսկաների առկայությունից, բայց իր արի ու քաջ կեցվածքով-գործերով կարողացել է իրեն ենթարկել ու համախմբել Հայկական լեռնաշխարհի մասնատված հսկաներին, որոնցից շատերը Հայկի բնույթով Աստվածամարդիկ էին…
Այս վերազարթոնքը հայության վերելքի մի նոր փառահեղ դարաշրջան բացեց ու հենց ժամանակի թելադրանքով էլ՝ մի որոշ ժամանակահատված Նավասարդը նշվում էր նաեւ որպես Նոր Տարի՝ Նոր Կյանքի օր...
Հայկ Նահապետը որպես Աստվածամարդ՝ Երկրային Աստված, խոսել է Հայ Աստվածների հետ, կատարել Աստվածային Առաջադրանքներ... Ինչն այսօր էլ շարունակում է իրականացնել Հայկական Տիեզերաաշխարհներում…
Օգոստոսը հին Նավասարդ ամիսն է: Նավ-Աս-Արդ՝ ուժականության-զորության խորհրդի հաստատում: Նավասարդյան խաղերն էլ առավելապես զորախաղեր են եղել, որի ժամանակ Հայկյան զինվորի պատվավոր կոչում է տրվել: Իսկ այսօր մերթ ընդ մերթ կազմակերպվող Նավասարդյան խաղերը զուրկ են Նավասարդի բուն էությունից:
Օգոստոսի 11-ի լուսաբացին, Երեւանում, Հայկ Նահապետի արձանի մոտ ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերի մասնակցությամբ ծիսական արարողություն է կազմակերպվել, որտեղ փառաբանվել են Հայ Աստվածներն ու մեր զորավոր նախնին՝ Հայկը:
Արիադավան-հեթանոսական ծիսական արարողությունից հետո, հայ արիականներն ու ազգայնականները այս անգամ եւս այցելեցին Սպիտակավոր վանքի բակում վերաթաղված Գարեգին Նժդեհի մասունքներին, որտեղ էլ կազմակերպվեց մեծ տոնական միջացառում՝ գինեձոներով համեմված եւ ավանդական ուտեստների համտեսմամբ»:

Комментариев нет:

Отправить комментарий