11.08.2013

Ալավերդու ճանապարհին վթարից տուժածների անունները հայտնի են, զոհված աղջկանը՝ դեռ ոչ (ֆոտո)


 

Պարզվել է Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին վթարի ենթարկված մեքենաների վարորդների և տուժածների ինքնությունը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, «Օպել» մակնիշի 10UL875 պետհամարանիշի մեքենան վարել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 34-ամյա Հրաչյա Ալիխանյանը, իսկ ձորն ընկած «Մերսեդես» մակնիշի P107KC199 պետհամարանիշի մեքենան`1968թ. ծնված Ռոբերտ Մարգարյանը: Վերջինը ուղևորներ Ժաննա Հովհաննիսյանի և Գայանե Վանյանի հետ միասին տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանր: 
 Դեռևս ճշտված չէ մահացած 20-ամյա աղջկա ինքնությունը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր NEWS.am-ի Լոռու թղթակիցը, վթարը տեղի է ունեցել այսօր` օգոստոսի 11-ին, ժամը 16:30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին, Փամբակ գյուղի տարածքում: «Օպել» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների բախման հետեւանքով «Մերսեդեսը» մոտ հարյուր մետր գլորվել է ձորը: «Մերսեդեսի» ուղեւոր, դեռեւս անձը չպարզված 20-ից 25 տարեկան աղջիկը մահացել է տեղում:
Դեպքի վայր են ժամանել Լոռու ճանապարհային ոստիկանները՝ Լոռու մարզի ՃՈ պետի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ, Արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կենտրոնի ավագ հրահանգիչ Սերգեյ Ղարաքեշիշյանը, ինչպես նաեւ ոստիկանության Գուգարքի բաժնի աշխատակիցները:








Комментариев нет:

Отправить комментарий