14.08.2013

Հրդեհ՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում

Քիչ առաջ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակի վրա գտնվող «Marriott» հյուրանոցային համալիրի տանիքից ծուխ է դուրս գալիս, և կասկածներ կան, որ ներսում հնարավոր է՝ հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանում են մեծ թվով հրշեջներ՝ մի քանի մարտական հաշվարկներով: --- 23-53 Ժամանել են ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Մուշեղ Ղազարյանը և Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը: Այս պահի տվյալներով փրկարարները հետախուզական աշխատանքներ են կատարում պարզելու համար ահազանգը կեղծ էր, թէ ոչ: Տեղում են նաև 1-03 շտապօգնության և ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Հավաքված քաղաքացիները կատակում էին, որ ոչ մի հրդեհ չկա, ուղակի հարեվանությամբ գտնվում է Կառավարության շենքը, ու երևի վարչապետ Տիգրան Սարգսյանը էլէկտրական կիթառ է նվագել, ու լարերը «դուգա» են տվել:  
 http://shamshyan.com/arm/2013-08-13-hrdeh.html

Комментариев нет:

Отправить комментарий