13.08.2013

Արմինե Պողոսյանն` իր նշանադրության եւ սիրելիի մատուցած անակնկալների մասին

Համազգային թատրոնի դերասանուհի Արմինե Պողոսյանը, որը հանրությանը հայտնի է նաեւ սերիալային իր դերերով եւ “Կարգին հաղորդում” նախագծին մասնակցությամբ, օրերս նշանադրվել է: BRAVO.am-ի հետ զրույցում նա ներկայացրել է իր եւ ամերիկաբնակ Խաչիկ Թութուզյանի սիրո պատմությունը:):
Դերասանուհի Արմինե Պողոսյանը

Ծանոթացել ենք շատ պատահական: Միացյալ Նահանգներից ընկերուհիս փաթեթ էր ուղարկել, որն ինձ հենց Խաչիկը պետք է փոխանցեր: Գնացի վերցրի, շատ ջերմ զրուցեցինք, ես էլ նրան հրավիրեցի հաջորդ օրվա իմ ներկայացմանը: Դրան հաջորդեց հանդիպումը սրճարանում, եւ հենց այդ օրվանից էլ անսպասելիորեն մտերմացանք:

Երբեւէ չէի մտածել, որ լուսնի տակ սիրո խոստովանության կարժանանամ:Սկզբում շատ զարմացա Խաչիկի քայլից, իսկ հետո հասկացա, որ նա է իմ կյանքի տղամարդը` բարի, կնամեծար… Երջանիկ եմ, որ արժանացել եմ այդ խոստովանությանը:
Արմինե Պողոսյանը եւ Խաչիկ Թութուզյանը նշանադրվել են

Ինչպես ծանոթությունն ու սիրո խոստովանությունը, նշանադրությունը նույնպես շատ պատահական է տեղի ունեցել: Հրավիրված էինք քրոջս աղջկա ծննդյան տարեդարձին: Խնջույքի ժամանակ Խաչիկն ինձ կրկին անակնկալ մատուցեց` ընտանիքիս անդամների մոտ մատնեմատիս մատանի դնելով: Այդ ամենը շատ անսպասելի էր ու միեւնույն ժամանակ` շատ հաճելի:

Հարսանիքի օրը դեռ չենք որոշել: Քանի որ սիրելիս Միացյալ Նահանգներից է, ամուսնությունից հետո կբնակվենք ե′ւ այստեղ, ե′ւ այնտեղ: 
Արմինե Պողոսյանը եւ Խաչիկ Թութուզյանը նշանադրվել են

Խաչիկը դեմ չէ, որ շարունակեմ թատերական գործունեությունս: Եվ առհասարակ, նրա կողմից ոչ մի արգելք չկա: Շատ երջանիկ եմ, որ հանդիպել եմ նման հրաշք անձնավորության:

BRAVO.am-ը շնորհավորում է Արմինեին եւ Խաչիկին` մաղթելով համատեղ երջանիկ կյանք:):

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմինե Պողոսյանի անձնական արխիվից
 

Արմինե Պողոսյանը քրոջ դստեր եւ սիրելիի հետ

Արմինե Պողոսյանը քրոջ դստեր եւ սիրելիի հետ

- See more at: http://www.bravo.am/

Комментариев нет:

Отправить комментарий