13.08.2013

Չինացի պրոֆեսորը բազմահարկ շենքի տանիքին լեռնային վիլլա է կառուցել

Չինացի պրոֆեսորը բազմահարկ շենքի տանիքին լեռնային վիլլա է կառուցել
Պեկինցի էքսցենտրիկ պրոֆեսոր Չժան Լին տիպային բազմահարկ շենքի տանիքին վեց տարի շարունակ ապօրինի կերպով քարից վիլլա է կառուցել: Ներկայումս բնակելի տան տանիքին մասնավոր սեփականություն է վեր խոյացել` բնական քարից պատրաստված: Յուրօրինակ փենթհաուզը անգամ այգի ունի:
Հարեւանները սակայն պրոֆեսորի բնության նկատմամբ սերն առանձնապես խանդավառությամբ չեն ընդունել: Բնակիչները դժգոհում են շինարարական աշխատանքների  մշտական փոշուց եւ աղմուկից, տեղեկացնում է Life News-ը:
Եթե պրոֆեսորը չկարողանա ապացուցել, որ կառույցը շենքի համար վտանգ չի ներկայացնում, իշխանությունները կապամոնտաժեն այն:

Комментариев нет:

Отправить комментарий