13.08.2013

Մահացել է «Կենդանիների աշխարհում» հաղորդաշարի հաղորդավար Վասիլի Պեսկովը

Մահացել է «Կենդանիների աշխարհում» հաղորդաշարի հաղորդավար Վասիլի Պեսկովը
Կյանքից հեռացել է լեգենդար լրագրող, հարյուրավոր հոդվածների եւ տասնյակ գրքերի հեղինակ, «Կենդանիների աշխարհում» հաղորդաշարի հաղորդավար Վասիլի Պեսկովը:
«Օգոստոսի 12-ի երեկոյան մենք ստացանք ցավալի լուրը: Երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է հայտնի եւ միլիոնավոր մարդկանց սիրելի Վասիլի Պեսկովը: Այդ մասին մեզ հայտնել է նրա թոռը»,-հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի կայքում:
Այս տարվա մարտին Պեսկովը դարձել էր 83 տարեկան: Վերջին ժամանակներս, տարիներ առաջ տարած կաթվածից հետո, նա իրեն լավ չէր զգում, բայց շարունակում էր աշխատել:

Комментариев нет:

Отправить комментарий