21.09.2013

2013թ. Եվրոպայի լավագույն հյուրանոցային ռեստորանները (լուսանկարներ)


Conde Nast Traveller ճանապարհորդությունների մասին հայտնի կայքը պատմել է Եվրոպայի լավագույն հյուրանոցային ռեստորանների մասին։

Luxlux.net-ը ներկայացնում է ճանապարհորդող գուրմանների համար լավագույն ռեստորանների 5-յակը, որոնք բոլորն էլ, որքան էլ զարմանալի է, գտնվում են Ֆրանսիայում։

Ռեստորան Epicure, Hôtel Le Bristol (Փարիզ)

Այս ռեստորանը ստացել է հեղինակավոր Միշլենի 3 աստղ։ Հայտնի Epicure ռեստորանն ամռանը գտնվում է շքեղ պատկերասրահում, իսկ ձմռանը՝ թատրոնում։

Ռեստորան Alain Ducasse au Plaza Athénée, հյուրանոց Plaza Athénée (Փարիզ)

Ռեստորանը պատկանում է հայտնի խոհարար Ալեն Դյուկասին։ Ասում են, որ սա նրա սիրելի հաստատությունն է, որտեղ նա ստեղծում է իր հայտնի գլուխգործոցները, որոնք կրկնօրինակում են նրա աշակերտները։

Ռեստորան Le Meurice, հյուրանոց Le Meurice (Փարիզ)

Սա շքեղ ռեստորան է, որի ինտերիերը ստեղծել է Ֆիլիպ Սթարկը։ Այցելուներին կուրացնում է ոսկու, բրոնզի և բյուրեղապակու առատությունը։
Ռեստորան Le Saint Martin, հյուրանոց Château St. Martin (Վանս)

Ռեստորանի խոհանոցում «հրաշքներ է գործում» հայտնի խոհարար Յանիկ Ֆրանկը՝ Դյուկասի և Ֆրեշոնի աշակերտը։ Նրա ղեկավարությամբ ռեստորանն արդեն ստացել է 2 աստղ, սակայն մասնագետները վստահ են, որ այն արժանի է նաև միշլենյան 3-րդ աստղին։
Ресторан Villa Eugénie
Ռեստորան Villa Eugénie, Hôtel du Palais (Բիարից)

Հյուրանոցը գտնվում է շքեղ առանձնատանը, ծովի ափին, որտեղ Նապոլեոն 3-րդն այցելել է Եվգենյա կայսրուհուն։ Այս թագավորական առանձնատունը հետագայում դարձել է պալատ և ասոցացվում է Ֆրանսիայի ամենաշքեղ հանգստավայրերից մեկի՝ Բիարիցի հետ։ Խոհանոցում պատրաստում է Ժան Մարի Գոտյեն, ում օգնությամբ ռեստորանը ստացել է միշլենյան աստղ։

 

Комментариев нет:

Отправить комментарий