23.09.2013

Ճապոնիայում լողորդ-ռոբոտ են ստեղծել

Ճապոնիայում լողորդ-ռոբոտ են ստեղծել
Տոկիոյի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները ստեղծել են ռոբոտ-հումանոիդ, որն ունակ է լողալ տարբեր ոճերով: Այս մասին հաղորդում են ճապոնական ԶԼՄ-ները:

Գյուտարարների կարծիքով, 90 սանտիմետր հասակով ու 7 կիլոգրամ քաշով ռոբոտը կարող է մրցել աշխարհի լավագույն լողորդների հետ: Ռոբոտը պատրաստված է պլաստիկից:

Ինժեներները մտածել են բարելավել ռոբոտի վարպետությունը, որպեսզի կարողանա կրկնել օլիմպիական մարզիկների շարժումները:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий