23.09.2013

Չինաստանում կկառուցվի աշխարհի ամենամեծ կինոստուդիան



Չինական Dalian Wanda Group շինարարական ընկերության նախագահ, մեծահարուստ Վան Ցզյանլինը սեպտեմբերի 22-ին հայտարարել է, որ մտադիր է կառուցել աշխարհի ամենամեծ կինոստուդիան, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Չինական ընկերությունը 5 մլրդ դոլարի ներդրում կկատարի ծովափնյա Ցինդաո քաղաքում տեղակայված Oriental Movie Metropolis կինոարտադրման համալիրի կառուցման գործում: Նախագծի համաձայն՝ այն կներառի 20 կինոստուդիաներ, որոնցից մեկը կտեղակայվի 10000 քառ. մետր տարածքի վրա՝ դառնալով աշխարհում ամենամեծը:

Համալիրի շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2017-ին: Համալիրի 540 հա տարածքում կտեղակայվեն կինոթատրոններ, մոմե արձանիկների թանգարան, ցուցասրահ, հյուրանոցներ, ինչպես նաև մշակութային և զբոսաշրջային կենտրոններ:
 

Комментариев нет:

Отправить комментарий