24.10.2013

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ


Աշխատեք չկորցնել Ձեր գլուխը. այսօր աստղերը տրամադրում են հնազանդվել նույնիսկ ամենաթեթեւամիտ ցանկություններին: Այսօր սկիզբ առած սիրավեպը դժվար թե տեւական բնույթ կրի, ահա թե ինչու անծանոթ անձանց սիրահետելու փոխարեն լավ կլինի Ձեր ընտրյալներին սիրահետեք: Հավատացե'ք, որ չեք զղջա. նրանց զգացմունքայնությունը այսօր բարձրագույն մակարդակի վրա կլինի:
ԽՈՅԵՐ
Այսօր վաղ առավոտվանից Խոյերը խելագարների պես վազվզելու են, եւ դժվար թե հիշեն ռոմանտիկայի մասին ողջ օրվա ընթացքում: Աստղերը խորհուրդ են տալիս Խոյերին հանգստանալ եւ, հակառակ ամեն ինչին, մեդիտացիայով զբաղվել՝ նույնիսկ եթե իրավիճակը դրան ամենեւին էլ չի տրամադրում: Այսօր, ի մի բերելով իրենց զգացմունքներն ու մտքերը, Խոյերի համար շատավելի դյուրին կլինի հարթել իրենց խնդիրները: Եւ նույնիսկ ժամանակ կմնա նոր ռոմանտիկ ծանոթությունների համար:
ՑԼԵՐ
Այսօր նույնիսկ ամենաանմեղ սիրահետումը Ցլերի համար շատ ավելի մեծ իրադարձության կվերածվի: Իրենց համար միանգամայն անսպասելի կերպով իրավիճակը դուրս կգա վերահսկումից՝ հարաբերությունները նոր մակարդակի տեղափոխելով: Իսկ Ցլերին միայն մնում է այսօր որոշել, արդյո՞ք նրանց համար այդ հաճելի է, թե ոչ: Եթե տվյալ անձնավորությունը դուրեկան է թվում Ցլերին, եւ նրանց միջեւ հետաքրքրություն կա, ապա կարելի է ժամանակ հատկացնել միմյանց ավելի լավ ճանաչելու համար:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր հենց այն օրն է լինելու, երբ Երկվորյակները եւ նրանց սիրեցյալները ընդունակ կլինեն փոքր ռոմանտիկ խելահեղությունների միմյանց հաճույք պատճառելու համար: Հնարավոր է՝ Երկվորյակները հանկարծ կցանկանան իրենց ընտրյալներին ծաղիկներ կամ ավելի թանկարժեք մի իր նվիրել, իսկ երեկոյան մոմերով ընթրիք կկազմակերպեն: Պետք չէ դիմադրել այդ հիանալի մղումներին: Թող որ Ձեր սերը հեքիաթի նմանվի, եւ եթե ոչ ամեն օր, ապա գոնե երբեմն:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր սիրո հարցերում Խեցգետինները կարող են սահմանել եւ փոխել իրենց կանոնները, երբ կկամենան: Այս օրը նրանց հմայք կպարգեւի, իսկ այդ նշանակում է, որ նրանք անկրկնելի կդառնան հակառակ սեռի համար: Նույնիսկ ամենաանսպասելի իրադարձությունները կարող են զարգանալ այնպես, ինչպես Խեցգետինները կկամենան: Նրանց արժե օգտվել այդ առիթից, քանի դեռ հնարավոր է:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր Առյուծներին արժե մտորել այն հարցի շուրջ, որ նրանց իդեալիզմը խանգարում է անձնական կյանքին: Անշուշտ, հարուստ երեւակայությունը հրաշալի է, սակայն կարեւոր է հասկանալ նրա եւ իրականության միջեւ եղածտարբերությունը: Կարելի է ողջ կյանքի ընթացքում սպասել Արքայազնին կամ Արքայադստեր եւ անցնել իրական սիրո կողքով: Չափազանց խստապահանջ լինելը հատուկ է ամուրիներին, սակայն եթե Առյուծները ցանկանում են երջանիկ լինել, նրանք ստիպված կլինեն ընդունել իրենց ընտրյալներին այնպես, ինչպիսին նրանք կան. բոլոր նրանց բազմաթիվ արժանիքներով եւ բացասական կողմերով:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր աստղերը զգուշացնում են Կույսերին, որ նրանց անձնական կյանքում փոփոխությունների ժամանակն է մոտենում: Նոր մարդիկ եւ իրադարձությունները արդեն իրենց առջեւում են, եւ շատ շուտով ի հայտ կգան: Նունիսկ եթե Կույսերին թվում է, թե նրանց հայտնի է, թե ինչի մասին է խոսքը, նրանք սխալվում են. Փոփոխությունները անսպասելի կլինեն ե'ւ իրենց, ե'ւ իրենց զուգընկերների համար: Այն ամենը, ինչ կարող են այսօր անել Կույսերը, բարոյապես պատրաստվելն է, եւ վստահելով ճակատագրին, իրենց համար պատրաստված անակնկալները ընդունելն է:
ԿՇԵՌՔՆԵՐ
Եթե Կշեռքները ցանկանան այսօր խոստումնալից սիրային կապ հաստատել, այն ամենը, ինչ նրանց անհրաժեշտ է, ճակատագրին չխոչընդոտելն է: Նրանց բավական է ընդամենը ժպիտով պատասխանել ժպիտին, աչքերը չթաքցնել, իսկ ծանոթանալու առաջարկին չպատսխանել. «Ինչու՞»: Այլ խոսքերով, այսօր Կշեռքներին վերջապես արժե վստահել իրենց բնազդներին եւ իրադարձությունների հոսքին՝ իրենց սովորույթներին հակառակ: Եւ, մի գուցե, մի քիչ ավելի հաճախ պատասխանել «այո», «ոչ»-ի փոխարեն:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր Կարիճները իրենց սիրեցյալներին կեսբառից կհասկանան: Նրանք շատ ներդաշնակ կլինեն միմյանց հետ եւ կարող են իրոք զգալ մեկը մյուսի զգացմունքները: Ահա թե ինչու այսօր Կարիճներին արժե խոսել իրենց ընտրյալների հետ իրենց հուզող հարցերի շուրջ: Եթե նրանց միջեւ առկա են թյուրիմածություններ, ապա այսօր հիանալի ժամանակ է ամեն ինչը հանգիստ քննարկելու, հասկանալու եւ ներելու համար՝ միմյանց դրության մեջ մտնելով:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր իրենց հարաբերություններում Աղեղնավորները կարող են լուրջ եւ պատասխանատու քայլ կատարել: Հնարավոր է , որ նրանք զգան արմատական փոփոխության անհրաժեշտությունը, իսկ, գուցե, Աղեղնավորները ցանկանում են այն նոր մակարդակի հասցնել: Կարեւոր չէ, թե արդյոք Աղեղնավորները պատրաստվում են իրենց ընտրյալների հետ կարեւոր հարց լուծել, թե ձեռքի եւ սրտի առաջարկությունանել: Այսօր ճիշտ ժամանակն է այդ ամենը իրականացնելու համար: Դժվար թե մեկ այլ օր Աղեղնավորները այդքան համարձակ լինեն:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Նույնիսկ եթե Այծեղջյուրները ընտելացել են նրան, որ սիրո հարցում բոլոր քայլերը իրենց փոխարեն են կատարում, այսօր նրանք ստիպվսած կլինեն հանդես գալ որպես նախաձեռնող կողմ: Իրավիճակը կզարգանա այնպես, որ կամ Այծեղջյուրները ոչինչ չեն ստանա, կամ էլ կդրսեւորեն իրենց բնորոշ կամայնականությունը եւ խիզախությունը: Ընտրությունը իրենցն է, միայնմնում է որոշել, թե ինչն է ավելի կարեւոր Այծեղջյուրների համար. Իրենց սիրելիների հետ հարաբերությունները թե թախտին նստելու սովորությունը:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր Ջրհոսներին արժե վերլուծել այն հարցը, թե ինչն են նրանք փնտրում սիրո մեջ եւ ինչու նրանց կյանքում ամեն ինչ հարթ չի զարգանում: Հնարավոր է, որ Ջրհոսները ձգտում են ավելի լուրջ եւ խորիմաստ հարաբերությունների: Այդ դեպքում նրանց արժե կյանքի ընկերներ փնտրել, որոնք նույն հզոր եւ լուրջ զգացմունքների տեր մարդիկ են: Ակնթարթային սիրավեպերը միայնավելորդ բարդություններ եւ դատարկության զգացողություն կառաջացնեն Ջրհոսների մոտ:
ՁԿՆԵՐ
Եթե Ձկները սիրամարգ լինեին, այսօր նրանք հաստատ իրենց շքեղ պոչերը կբացեին: Սակայնքանի որ Ձկները մարդ արարածներ են, նրանք կկարողանան ուշադրություն գրավել ժպիտներով, վառ հագուստով եւ արտահայտիչ դիմահարդարմամբ: Այսօր Ձկները լիովին վստահ կլինեն իրենց գրավչության վերաբերյալ, այսինքն՝ անկրկնելի կլինեն: Նրանց արժե օգտվել այդ հանգամանքից սրտեր կոտրելու եւ հակառակորդների մոտ ամենասեւ նախանձը շարժելու նպատակով:

Комментариев нет:

Отправить комментарий