08.10.2013

ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանն աշխատանքից ազատել է ոչ թե 4, այլ՝ 34 դասախոսի - See more at: http://news.am/arm/news/174881.html#sthash.GvU6gMRj.dpuf

ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանն աշխատանքից ազատել է ոչ թե 4, այլ՝ 34 դասախոսի
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանն աշխատանքից ազատել է ոչ թե 4 դասախոսի, ինչպես ինքն է պնդում, այլ 34 դասախոսի:
Այս մասին հայտնում է ՀՊՃՀ ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Ժ. Խաչատրյանը:
Նա հայտարարություն է տարածել, որտեղ նշում է. «Հոկտեմբերի 7-ին, «Կենտրոն» հեռուստաալիքին իր տված հարցազրույցում ՀՊՃՀ ռեկտոր պրն. Ա. Ավետիսյանը պնդել է, որ ինքն ազատել է 4 դասախոսի: Ասվածը մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ուսումնական տարվա մեկնարկին ռեկտոր Ավետիսյանի կողմից արձակված հրամաններից մեկը, որը 34 դասախոսների ազատման վերաբերյալ է:
Ինչով է պայմանավորված պարոն Ավետիսյանի կողմից, մեղմ ասած, իրականությունը չարտահայտող տեղեկատվության տրամադրումը, մնում է միայն գուշակել: Ընթերցողին պարզապես առաջարկում եմ ծանոթանալ ռեկտոր Ա. Ավետիսյանի հետեւյալ հրամանի հետ.
ՀՊՃՀ-Ի ՊՐՈՖԵՍՈՐԱ-ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111 րդ հոդվածի 2 րդ մասով եւ հիմք ընդունելով ծանուցումները`
Հրամայում եմ`
1. ՀՊՃՀ-ի պրոֆեսորա-դասախոսական կազմի մի խումբ աշխատակիցներին ս.թ. օգոստոսի 31-ից ազատել աշխատանքից` համաձայն հավելվածի:
2. Հաշվապահությանը` կատարել վերջնահաշվարկ:
Հավելված
ռեկտորի 2013 թվականի օգոստոսի 29-ի
թիվ 06-03-540/կբ հրամանի
№ ԱԱՀ Պաշտոն Ամբիոն
1. Դավթյան Մելանյա Խաչատուրի դասատու Պատմության եւ քաղաքագիտության բաժին
2. Գեւորգյան Աղասի Թորգոմի դոցենտ Փիլիսոփայության եւ սոցիոլոգիայի բաժին
3. Ջուլհակյան Արուսյակ Թովմասի դասախոս Փիլիսոփայության եւ սոցիոլոգիայի բաժին
4. Ասատրյան Օֆիկ Սամվելի դասատու Հայոց լեզվի եւ գրականության բաժին
5. Կույումջյան Սիրարփի Գրիգորի դասախոս Ռուսաց եւ օտար լեզուների բաժին
6. Վարդանյան Բելլա Անդրեյի դասախոս Ռուսաց եւ օտար լեզուների բաժին
7. Սահակյան Արամ Արտավազդի դոցենտ Ֆիզիկայի ամբիոն
8. Քարամյան Շամիրամ Տոնականի դասախոս Բնապահպանության եւ կենսատեխնոլոգիայի ամբիոն
9. Սարգսյան Կառլեն Հարությունի պրոֆեսոր Մեքենաշինական արտադրության տեխնոլոգիաների եւ սարքավորումների ամբիոն
10. Նազարյան Էռնեստ Աղաջանի դոցենտ Մեքենաշինության ավտոմատացման եւ համալիր մեքենայացման ամբիոն
11. Ստեփանյան Արման Գրիգորի ասիստենտ «Ճյուղային տնտեսագիտություն եւ կառավարում-1» ամբիոն
12. Վիրաբյան Ռոլֆ Մենթորի դասախոս «Ճյուղային տնտեսագիտություն եւ կառավարում-1» ամբիոն
13. Բաղրամյան Գարեգին Քաջիկի ասիստենտ «Ճյուղային տնտեսագիտություն եւ կառավարում-1» ամբիոն
14. Մովսիսյան Արտակ Եգորի ասիստենտ Ջերմաէներգետիկայի եւ շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոն
15. Թաթիկյան Սուրեն Շահենի ասիստենտ Ջերմաէներգետիկայի եւ շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոն
16. Ավագյան Արկադի Կարապետի դոցենտ Ալգորիթմական լեզուների եւ ծրագրավորման ամբիոն
17. Առաքելյան Արամ Հմայակի  պրոֆեսոր Ալգորիթմական լեզուների եւ ծրագրավորման ամբիոն
18. Ղազարյան Էդուարդ Արտաշեսի դոցենտ Քոմփյութերային համակարգերի եւ ցանցերի ամբիոն
19. Պողոսյան Էդուարդ Մովսեսի պրոֆեսոր Տեղեկատվության անվտանգության եւ ծրագրային ապահովման ամբիոն
20. Թումասյան Քրիստինե Կարապետի ասիստենտ Տեղեկատվության անվտանգության եւ ծրագրային ապահովման ամբիոն
21. Ասատրյան Դավիթ Գեղամի պրոֆեսոր Տեղեկատվության անվտանգության եւ ծրագրային ապահովման ամբիոն
22. Հակոբյան Անուշ Նիկոլայի դասախոս Միկրոէլեկտրոնիկայի եւ կենսաբժշկական սարքերի ամբիոն
23. Շաղգամյան Սամվել Սեդրակի դոցենտ Էլեկտրոնային չափիչ համակարգերի եւ չափագիտության ամբիոն
24. Ավագյան Տիգրան Արամի ասիստենտ Էլեկտրոնային չափիչ համակարգերի եւ չափագիտության ամբիոն
25. Սարգսյան Մարիամ Սարգսի դասատու Կապի համակարգերի ամբիոն
26. Համբարձումյան Իսմենե Ռոմիկի դասախոս «Ճյուղային տնտեսագիտություն եւ կառավարում-2» ամբիոն
27. Բաղդասարյան Արամ Թորգոմի ասիստենտ Ընդերքաբանության եւ շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոն
28. Մանուկյան Ռազմիկ Աղասիի դոցենտ Մետալուրգիայի եւ նյութագիտության ամբիոն
29. Հովսեփյան Արմեն Հովհաննեսի դոցենտ Մետալուրգիայի եւ նյութագիտության ամբիոն
30. Սահակյան Կառլեն Վարդի դասախոս Վերգետնյա տրանսպորտային միջոցների ամբիոն
31. Օհանյան Վազգեն Հովսեփի դոցենտ Փոխադրումների եւ ճանապարհային երթեւեկության կազմակերպման ամբիոն
32. Սահարյան Վլադիմիր Սուրենի  դասախոս Օդային տրանսպորտի շահագործման եւ կառավարման ամբիոն
33. Գասպարյան Քնարիկ Էդուարդի  դասախոս Օդային տրանսպորտի շահագործման եւ կառավարման ամբիոն
34. Դաշտոյան Ռոբերտ Վարդանի ասիստենտ Միկրոէլեկտրոնիկայի եւ կենսաբժշկական սարքերի ամբիոն

- See more at: http://news.am/arm/news/174881.html#sthash.GvU6gMRj.dpuf

Комментариев нет:

Отправить комментарий