08.10.2013

Հայտնի է դարձել Պուգաչյովայի եւ Գալկինի երեխաների մոր անունը


Ռուսական շոու բիզնեսի աստղային զույգի` 64-ամյա Ալլա Պուգաչովայի և 37–ամյա Մաքսիմ Գալկինի երկվորյակների ծննդյան լուրը դեռ երկար կհուզի հասարակությանը:
Ալլա Պուգաչյովայի եւ Մաքսիմ Գալկինի երկվորյակ զավակների փոխնակ մայրը Կազանի 30-ամյա բնակչուհի Ելենա Շիրինան է: Նա պատմել է, որ սկզբից եւեթ իմացել է՝ ում համար է երեխաներ ունենալու եւ հղիության ընթացքում հոգեբանորեն նախապատրաստվել է նրանցից բաժանվելուն:
Աստղային զույգի կրկնակի ուրախության մասին առաջին իսկ օրերից տեղյակ էին միայն Պուգաչյովայի դուստր Քրիստինա Օրբակայտեն, ընտանիքի ընկեր Ալինա Ռեդելը եւ Մաքսիմի եղբայր Դմիտրին: Մնացածները միայն տոնական ընթրիքին հրավիրվելուց հետո են իմացել:
Երեխաներին կրել է փոխնակ մայրը: Այս հարցում զույգը հետեւել է Ալլայի նախկին ամուսնու` Ֆիլիպ Կիրկորովի օրինակին, որն արդեն փոխնակ մոր շնորհիվ հասցրել է հայր դառնալ: Հիշեցնենք, 64-ամյա Ալլա Պուգաչյովան եւ 37-ամյա Մաքսիմ Գալկինը միասին են ավելի քան 12 տարի:

Комментариев нет:

Отправить комментарий