10.10.2013

Տավուշում «ԶԻԼ» ավտոմեքենայի վթարից տուժել է 4 զինվոր, նրանց կյանքին վտանգ չի սպառնում



Տավուշի մարզի Կիրանց-Ոսկեպար շրջանցիկ ճանապարհին երեկ երեկոյան զինվորներ տեղափոխող «ԶԻԼ» ավտոմեքենայի շրջվելու հետևանքով 4 զինվոր մարմնական վնասվածքներ են ստացել, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Այս մասին Tert.am–ին հայտնեց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ ավելացնելով. «Տուժածները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ»:

ՊՆ քննչական ծառայությունում փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
 



 

Комментариев нет:

Отправить комментарий