10.10.2013

Ո՞վ է աշխարհի ամենաազդեցիկ կինը



ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ ընտրություն է կատարել հօգուտ Ջանեթ Ելենի։ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) հաջորդ նախագահը պատմության մեջ առաջին անգամ կին կլինի։ Նրա որոշումները կազդեն աշխարհի երկրների տնտեսությունների և ֆոնդային շուկաների վրա, գրում է vestifinance.ru-ն։

Բոլորովին վերջերս նրա անունը հայտնի էր հիմնականում նրանց, ովքեր հետևում էին համաշխարհային տնտեսության և ֆինանսական շուկաների իրավիճակին։

Սակայն, երբ 2014թ. սկզբին Ջանեթ Ելենն ԱՄՆ ԴՊՀ նախագահի պաշտոնում փոխարինի Բեն Բեռնանկեին, նա փաստորեն կդառնա ամենաազդեցիկ կինն աշխարհում, գրում է աղբյուրը։

Նա առաջ կանցնի այնպիսի կանանցից, ինչպես Անգելա Մերկելը, Դիլմա Ռուսեֆը, Քրիստին Լագարդը, Հիլարի Քլինթոնը...

Комментариев нет:

Отправить комментарий