10.10.2013

Զինվորական մեքենան վթարի է ենթարկվել. զինծառայողները մարմնական վնասվածքներ են ստացել

Զինվորական մեքենան վթարի է ենթարկվել. զինծառայողները մարմնական վնասվածքներ են ստացել
Հոկտեմբերի 9-ին, Տավուշի մարզի Ոսկեպարի հատվածում զինվորական «ԶԻԼ» մակնիշի մեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով մի քանի զինծառայողներ մարմնական վնասվածքներ են ստացել: Այս մասին Panorama.am-ին փոխանցեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հարցին, թե արդյո՞ք վնասվածքներ ստացած զինծառայողների կյանքին վտանգ է սպառնում, Ա. Հովհաննիսյանը նշեց. «Զինծառայողները թեթև վնասվածքներ են ստացել, նրանց կյանքին որևէ վտանգ չի սպառնում»:
Վերջինս նաև տեղեկացրեց, որ զինծառայողներն այս պահին գտնվում են զինվորական հոսպիտալում:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий