10.10.2013

Հարթագյուղում սիբիրյան խոցով վարակվածներն ապաքինվել են եւ արդեն տանն են. գյուղապետ

Հարթագյուղում սիբիրյան խոցով վարակվածներն ապաքինվել են եւ արդեն տանն են. գյուղապետ
Լոռիի մարզի Հարթագյուղ համայնքում սիբիրյան խոցով վարակված անձինք արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հարթագյուղի գյուղապետ Անդրանիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ սիբիրյան խոցով վարակվել էին 11 մարդ, բոլորն արդեն լավ են: Վարակի աղբյուրը  կենդանին էր, սիբիրյան խոցի թեթեւ մաշկային դրսեւորումն էր: Գյուղապետը վստահեցրեց, որ վարակի օջախը մեկսւսացված է, մի շարք միջոցառումներ են ձեռնարկվել, այժմ գյուղացիներին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում հոկտեմբերի 4-ին երեք անձի մոտ արձանագրվել է սիբիրյան խոց (մաշկային ձեւ): Առողջապահության նախարարության եւ մարզի առողջապահական կառույցների մասնագետների կողմից կազմակերպված բակային համայցի արդյունքում հայտնաբերվել են եւս ութը: Հիվանդները ենթարկվել են լաբորատոր հետազոտության: Յոթ հիվանդի մոտ հաստատվել է սիբիրյան խոցի մաշկային ձեւը: Մյուսների հետազոտություններն ընթացքում են: Հիվանդները հոսպիտալացվել են եւ ստանում են անհրաժեշտ բուժում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության եւ ունեն առողջացման դրական տեղաշարժ:
Կազմակերպված եւ իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդության հավանական վարակի աղբյուրը համայնքում արձանագրված կենդանիների անկումներն են, որոնց մսեղիքն օգտագործվել է սննդում: Միաժամանակ պարզվել է, որ մսեղիքի որոշ չափաբաժին տեղափոխվել է Գյումրի: Իրականացված հետազոտությունների արդյունքում Գյումրիում հայտնաբերվել է չորս կասկածելի հիվանդ, որոնք հոսպիտալացվել են, կազմակերպվել են լաբորատոր հետազոտություններ (ընթացքում են) եւ բուժում: Հիվանդության տեղայնացման եւ հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով շարունակվում են բակային համայցերը: Որպես վարակի հավանական աղբյուր առգրավվել է մսեղիքը, իրականացվում է տնային տնտեսությունների կենցաղային պարագաների ախտահանում:

Комментариев нет:

Отправить комментарий