12.10.2013

Ամենահայտնի վայրերը, որտեղ հանգստի համար առանձնատներ են գնում աշխարհի ամենահարուստները. հետազոտություն



Անշարժ գույքի համաշխարհային շուկայում ծառայություններ մատուցող Savills ընկերության տվյալների հիման վրա Business Insider-ը ներկայացնում է մոլորակի ամենահայտնի հանգստավայրերը, որտեղ հանգստի համար առանձնատներ են գնում աշխարհի ամենահարուստները: 

Վարկանիշը կազմվել է 4 ցուցանիշների հիման վրա՝ առաջնակարգ անշարժ գույքի միջին արժեք, հյուրանոցային բարձրակարգ համարների ամենաբարձր գները, գլոբալ ճանաչվածություն և էլիտայի բացառիկություն: Հետազոտությունն իրականացվել է «ուլտրա հարուստ» անձանց շրջանակում, որն, ըստ աղբյուրի չափորոշիչների, այն անձինք են, ում կարողությունը գնահատվում է 30 մլն դոլար և ավելի: 

Ըստ այդմ, ցուցակը գլխավորում է Լազուրի Ափը կամ Ֆրանսիական Ռիվիերան՝ Ֆրանսիայի հարավարևելյան հատվածը: 5 ննջասենյակով առանձնատունն այստեղ արժե 28.5 մլն դոլար: Հաջորդը իտալական Կոստա Սմերալդան է՝ որտեղ նման տունը գնահատվում է 11.5 մլն դոլար: 

Հետազոտության մեջ նաև տեղ է գտել աշխարհի տարբեր երկրներում բնակվող հարուստների նախասիրությունների մասին ուսումնասիրություն: Ըստ այդմ Հյուսիսային Ամերիկայի հարուստները հակված են հանգստյան համար առանձնատներ գնել իրենց տարածաշրջանին մոտ և հիմնականում Կարիբյան ծովի տարածաշրջանում: Հարուստ ռուսները նախընտրում են հանգստյան տուն գնել Միջերկրական ծովի ափերին, Ֆրանսիայի հարավում և Իտալիայում: 

Комментариев нет:

Отправить комментарий