12.10.2013

Հեծանիվը «թարս» քշող ավստրալացին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում (տեսանյութ)



Ավստրալացի հեծանվորդ Էնդրյու Հելինգան ընդգրկվել է հանրահայտ Գինեսի ռեկորդների գրքում շնորհիվ նրա, որ 24 ժամում 337 կմ ճանապարհ է հաղթահարել՝ հեծանվի հակառակ կողմում նստած, գրում է Oddity Central-ը։

Տղամարդը պատմել է, որ մարաթոնից ստացված ողջ գումարը տրամադրել է բարեգործությանը, մասնավորապես՝ Զամբիայի աղքատ երեխաների օգնության հիմնադրամին։

337 կմ երկարությամբ ճանապարհն անցնելու ընթացքում նա ընդամենը 1 անգամ է կանգ առել։ Այդ ողջ ընթացքում ավստրալացին նստած է եղել հեծանվի ղեկին, այլ ոչ թե նստատեղին։


 

Комментариев нет:

Отправить комментарий