11.10.2013

Բանակից նոր զորացրված ադրբեջանցի զինվորը տան ճանապարհին մեքենայի տակ է ընկել և մահացել



Ադրբեջանում դժբախտ պատահարի հետևանքով նոր զորացրված զինծառայող է զոհվել, տեղեկացնում է haqqin.az-ը։

Բանակից նոր զորացրված 20-ամյա Էլնուր Մամեդռզաևը երեկ լքել է զորամասը և տուն գնալու ճանապարհին ընկել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի տակ։

Զինծառայողը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Սկսվել է հետաքննություն։
 

Комментариев нет:

Отправить комментарий