11.10.2013

Ամբողջ աշխարհում պարենամթերքն էժանանում է, իսկ Հայաստանում՝ թանկանում

Ամբողջ աշխարհում պարենամթերքն էժանանում է, իսկ Հայաստանում՝ թանկանում
«Օրերս ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ԿԲ խորհրդի նիստի արձանագրությունը, որտեղ մի չափազանց ուշագրավ տեղեկատվություն կար:
Ըստ այդմ՝ պարենի միջազգային կազմակերպությունը հաշվարկել էր, որ պարենամթերքի միջազգային գները, օրինակ օգոստոս ամսին, անցած տարվա օգոստոսի համեմատ նվազել են 5.1 տոկոսով: Իսկ ահա ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տեղեկատվության համաձայն, Հայաստանում նույն ժամանակահատվածում պարենամթերքը թանկացել է 10 տոկոսով: Ժամանակակից տնտեսագիտության կանոններով, սա կարող է ունենալ միայն մի բացատրություն, եթե աշխարհում պարենամթերքը էժանանում է, իսկ Հայաստանում թանկանում, ապա Հայաստանում չկա ազատ մրցակցություն»,-գրել է «Հայկական ժամանակ»-ը:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий