11.10.2013

Ռուսաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը

Ռուսաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը
«Մեծ է հավանականությունը, որ այն, ինչ չկատարվեց Հայաստանի ու Ղարաբաղի դեպքում, կատարվի Մոլդովայի և Մերձդնեստրի պարագայում: Եվ որքան էլ հայաստանյան իշխանությունները պնդեն, որ ռուսական կողմը Հայաստանի վրա ճնշում չի գործադրել Մաքսային միությանն անդամակցելու հարցում, «Հրապարակ»ի տեղեկություններով, ինչպես Մերձդնեստրի, այնպես էլ Ղարաբաղի մասով Ռուսաստանը նույնն բանն է ասել:
Ռուսաստանը անթաքույց ցույց է տալիս, որ պատրաստվում է ճանաչել Մերձդնեստրի անկախությունը, որպես առանձին միավոր, այնպես, ինչպես ճանաչեց Հարավային Օսիան ու Աբխազիան: Հայաստանին ևս բավականին հստակ ասվել է, որ Ռուսաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը, Ղարաբաղը կմտցնի Մաքսային միության կազմի մեջ, մաքսային կետ կդնի «Եվրոպական Հայաստանի» և ՄՄ անդամ Ղարաբաղի միջև»:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий