10.10.2013

Վաճառվող փայտի գինը գյուղացու գրպանի համար թանկ է

Վաճառվող փայտի գինը գյուղացու գրպանի համար թանկ է
«Եղանակները ցրտելուն պես, Սյունիքի մարզի գյուղերը ջեռուցման լուրջ խնդրի առջև են կանգնում: Հատկապես մեծ դժվարությունների են բախվում մարզի չգազիֆիկացված գյուղերը, որտեղ գյուղացիները ամեն անգամ ձմռան շեմին վառելափայտի հայթայթման դժվարին գործին են լծվում: Գյուղաբնակների դժգոհությունը նույնն է՝ անտառից օգտվել չի թույլատրվում, հատկացվելիք թափուկներով ամբողջ ձմեոը հնարավոր չէ տուն տաքացնել, իսկ վաճառվող փայտի գինն էլ գյուղացու գրպանի համար թանկ է»:
«Առավոտ»-ը գրում է, որ հատկապես դժվարանում է արգելոցի հարակից գյուղերի բնակիչների գործը: Կապանի տարածաշրջանի Ծավ, Ներքին Հանդ և հարակից «Շիկահող» պետական արգելոցին սահմանակից մյուս գյուղերի բնակիչները մշտապես իրենց դժգոհությունն են արտահայտել առ այն, որ փայտ բերելու տարածք չունեն, քանի որ մոտակա անտառները արգելոցի տարածքում են գտնվում, որտեղից էլ փայտ բերելն արգելվում է: Կապանի տարածաշրջանի Ճակատեն գյուղը հարակից չէ արգելոցին, բայց այստեղ նույնպես վառելափայտի հոգսը մեծ է: Գյուղացիներն անկեղծանում են՝ ով ինչպես կարողանում է, հարցը լուծում է. ոմանք այգու պտղատու ծառերն են կտրում՝ ձմեռը տունը տաքացնում, ոմանք էլ փայտ են գնում:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий