08.10.2013

Հայաստանում աշնանային զորակոչը սպասվում է դեկտեմբեր-հունվարին - See more at: http://news.am/arm/news/174752.html#sthash.4EORa2wO.dpuf

Հայաստանում աշնանային զորակոչը սպասվում է դեկտեմբեր-հունվարին 
Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության աշնանային զորակոչը հետաձգվում է:
Ինչպես NEWS.am-ին հաղորդել են Պաշտպանության նախարարությունից, զորակոչի ու զորացրման հետաձգման պատճառը երկրում անցկացված կրթական բարեփոխումներն են: Զորակոչը, հետեւաբար նաեւ զորացրումը, տեղի կունենան դեկտեմբեր-հունվար ամիսներին: Հայաստանում սովորաբար աշնանային զորակոչը տեղի է ունենում հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Գարնանային զորակոչն անցկացվում է մայիսից հուլիսն ընկած ժամանակահատվածում:
Հիշեցնենք, որ Հայաստանն անցել է ուսուցման 12-ամյա համակարգի, եւ այժմ աշակերտներից շատերը դպրոցն ավարտում են 18 տարեկան հասակում:

- See more at: http://news.am/arm/news/174752.html#sthash.4EORa2wO.dpuf

Комментариев нет:

Отправить комментарий