08.10.2013

«Ժողովուրդ». Քանդելու հերթը հասել է «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքին - See more at: http://news.am/arm/news/174851.html#sthash.L2jvWHa0.dpuf

«Ժողովուրդ». Քանդելու հերթը հասել է «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքին
Հայաստանի լավագույն ճարտարապետական կառույցներից մեկը, որը ժամանակին Փարիզում մրցանակի է արժանացել, առաջիկայում քանդվելու է։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. «Խոսքը «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի մասին է:
Ընկերության սեփականատեր, արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը մտադիր է քանդել ժամանակին հայաստանցիների հպարտության առարկան համարվող այդ կառույցը: Նրա կարծիքով՝ շենքն անվտանգության տեսանկյունից շահագործելի չէ:
Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը, ով նախկինում եղել է ՀՀ քաղավիացիայի գծով Հանրային խորհրդի հանձնաժողովի նախագահ, կտրականապես դեմ է կլոր շենքի քանդմանը:
 «Ավելին, թող գնան, Էջմիածինը քանդեն, ավելի հին է: Ինչո՞ւ, ինչը հին է, պետք է քանդե՞ն: Այդ շենքը կարող են օգտագործել մեր ժողովրդի, ուղեւորների համար: Պատրաստված եւ ոլորտին տեղյակ մասնագետներ կան, պետք է նրանց հետ խոսել, քննարկել, թե քանի տոկոսով մաշվածություն ունի շենքը, եւ արդյոք պետք է այն քանդել, թե, այնուամենայնիվ, արժե պարզապես ամրացնել ու նորոգել: Չի կարելի քանդել, օդի մեջ խոսում են: Դա հիմարություն է»:

- See more at: http://news.am/arm/news/174851.html#sthash.L2jvWHa0.dpuf

Комментариев нет:

Отправить комментарий