26.05.2014

Թբիլիսիում 100-րդ անգամ նշվեց սայաթնովյան «Վարդատոնը»

SAYAT-NOVA
Մայիսի 25-ին հոբելյանական սայաթնովյան «Վարդատոնը» մեկնարկեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կիրակնօրյա Սուրբ Պատարագով: Սայաթնովյան «Վարդատոնին» մասնակցելու նպատակով տարբեր շրջաններից և երկրներից ժամանած հյուրերը և հայ համայնքի ներկայացուցիչները հավարտ Սբ. Պատարագի իրենց խոնարհումը բերեցին Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում հանգչող ազգի արժանավոր զավակների շիրիմներին:
Բազմահազարանոց և բազմազգ հասարակությունը Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում, որտեղ հանգչում է մեծ սիրերգակն ու բանաստեղծը, սպասում էր Սայաթնովյան «Վարդատոնին»: Մեկ դար առաջ Հովհաննես Թումանյանի, Գևորգ Բաշինջաղյանի և Իոսեբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ սկիզբ դրված Սայաթ-Նովայի «Վարդատոնը, շարունակում է մնալ արդիական ու ժողովրդի սիրված տոներից մեկը: Հատկանշական է, որ դեռևս նախորդ օրը «Հայարտուն« կենտրոնում մեծ հանդիսավորությամբ նշվեց Իոսեբ Գրիշաշվիլու ծննդյան 125-ամյակը:
Տոնահանդեսին իրենց մասնակցությունն էին բերել Հայաստանի գրողների միության, Վրաստանի գրողների միության, ՀՀ Սփյուռքի նախարարության, Ֆրանսիայի Մարսել քաղաքի պատվիրակությունները:
Արդեն 100 տարի շարունակվող ավանդույթի համաձայն, «Վարդատոն-2014» սկսվեց անմահ աշուղի հուշարձանին կարմիր վարդեր խոնարհելով:
Հոբելյանական հանդիսությունը կազմակերպել էր Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնը՝աջակցությամբ Պ.Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության, Վրաստանում ՀՀ դեսպանությանՀՀ Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների, Թբիլիսիի քաղաքապետարանի և բարձր հովանավորությամբ՝ «Հայարտան» հոգաբարձուների խորհրդի:
«Վարդատոն-2014-ը» բացեց Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնիհամակարգող Լևոն Չիդիլյանը: Տոնական հանդիսությունը վարում էին Աննա Պողոսովան և Լևոն Չիդիլյանը:
Ողջույնի և շնորհավորանքի խոսքով ելույթ ունեցան Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին և Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Ելույթ ունեցան բանաստեղծ,թարգմանիչներ Գիվի Շահնազարը, Անահիտ Բոստանջյանը, Բադրի Քութաթելաձեն,Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գևորգ 
Սնխչյանը, ովքեր մեծարեցին այն ժողովրդինով աշխարհին տվել է Սայաթ-Նովա հանճարին:
Տոնահանդեսի համերգային մասը բացեց ավանդաբար «Վարդատոնին» մասնակցող Հայաստանի Հանրապետության ռադիոյի Սայաթ Նովայի անվան պետական վաստակավոր համույթպրոֆեսոր Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ: Կրկին սերն ու բարեկամությունն էր իշխում Թբիլիսիի հինավուրց Մեյդանում, կրկին սայաթնովյան երգն ու տաղն էր տարածվում հայերեն և վրացերեն՝ «Քսովրելեբի» համույթիՊետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի դերասանների, անհատ երգիչների ուասմունքողների, Հայաստանի և Վրաստանի
տարբեր վայրերից ժամանած կատարողների կողմից:
Տոնահանդեսի մասնակիցներին իր օրհնությունը հղեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ ՏերՎազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը:
Ուրախ երգ ու պարովգեղեցիկ ասմունքով «Վարդատոն-2014» -ը  դարձավ ժողովրդական մեծ տոնորի ուղենիշը սիրո և բարեկամության գովերգումն է:
KP-1712 KP-1727 KP-1728 
PENT2278 PENT2322 PENT2477
http://armenianchurch.ge/hy/lurer/34-news/711-vardaton100

Комментариев нет:

Отправить комментарий