21.05.2014

Բազմագույն վարդերի գաղտնիքը

    Ձեզ   մի  գաղտնիք  ենք  բացում: Նվիրեք  սիրելի աղջկան, մայրիկին, դստերը կամ ուղղակի բարեկամուհուն մի փունջ մանուշակագույն, կապույտ, կանաչ, դեղին  (բոլոր գույները, որոնք գոյություն ունեն ձեր երևակայությունում) վարդ: Այսպիսի փունջը պատրաստել բավականին հեշտ է:
1. Գնում   են  սպիտակ   վարդեր  նվիրելուց առնվազն 2 օր առաջ:
2. Վերցնում ենք բարձր ջրով  լի  ծաղկաման  նրա մեջ լուծում ենք մեզ անհրաժեշտ երանգը: Այդ գույները բազմազան են շինանյութի խանութներում: Ջուրը պետք է հագեցած երանգ ունենա:
3. Թեք  անկյունով  կտրում ենք վարդի ցողունը և դնում ջրի մեջ: Ծաղկամանը դնում ենք մութ և սառը տեղ : Լոգարանը կամ խորդանոցը հիանալի վայր են:
4. Լրիվ ներկման համար վարդին անհրաժեշտ կլինի 17-20 ժամ: Եթե ցանկանում  եք  ներկել միայն թերթերի ծայրերը կարող եք պահել 5-8 ժամ: Կարող եք ջրի մեջ 2 կտոր շաքար գցել, որպեսզի ներկումը ավելի լավ լինի: Սպիտակ վարդերի  վրա  գույնը ավելի արտահայտիչ է լինում, սակայն  կարելի է նաև իմպրովիզացիա անել: Գնեք դեղին վարդ և դրեք վառ կարմիր ներկի մեջ:

http://krasivuedevyshki.ru
http://armenian.irib.ir/media/k2/items/cache/d4caa865b5f9c28c19823ed9ba313065_XL.jpg

Комментариев нет:

Отправить комментарий