19.05.2014

Իրանական խոհանոց


Իրանական խոհանոց
Միրզա Ղասեմի
Բաղադրությունը:
Սմբուկ: 3 հատ
Լոլիկ: 3 հատ
Սխտոր: 4-5 պճեղ
Աղ, պղպեղ, քրքում
Ձու: 2-3 հատ
Ձեթ
Պատրաստման եղանակը
Մաքրել սխտորի կեղևը ,այնուհետև  սմբուկը և լոլիկը խորովել կրակի վրա և  նույնպես առանձնացնել կեղևից:
Միրզա Ղասեմիի գաղտնիքը նրանում է կայանում ,որ  ծխի հոտը տա կերակրին:
Սմբուկը և լոլիկը առանձին-առանձին  մանր  կտրատել:
Տապակի մեջ  միջին  քանակությամբ ձեթ լցնել և կտրտած սխտորը լցնել տապակի մեջ,ապա մարմանդ կրակի վրա սխտորը տապակել այնպես որ ստացվի ոսկեգույն խառնուրդ :Իսկ հետո ավելացնել քրքում և պղպեղ: Խառնել ,ավելացնել կտրտած սմբուկը և լոլիկը ,այնքան խառնել  մինչև լոլիկի ջուրը պակասի:
Իսկ հետո երկրորդ տապակի մեջ ձվաձեղ պատրաստել ապա խառնել պատրաստված բաղադրությանը:Խառնելուց հետո վերցնել կրակի վրայից:
Վերջում ձևավորում ենք մեր ճաշակով :
Բարի ախորժակ

Տեսադարան

  • Click to enlarge image 1.jpg
  • Click to enlarge image 2.jpg
  • Click to enlarge image 3.jpg
  • Click to enlarge image 4.jpg
  • Click to enlarge image 5.jpg
  • Click to enlarge image 6.jpg
  • Click to enlarge image 7.jpg
  • Click to enlarge image 8.jpg





  • http://armenian.irib.ir/rangarang/item/45771

Комментариев нет:

Отправить комментарий