03.09.2014

Էբոլա հիվանդությունն արմատախիլ անելու կոչ միջազգային հասարակայնությանը

  ՄԱԿ-ը էբոլա հիվանդությունն արմատախիլ անելու համար դիմել է միջազգային օժանդակության:
Իրանի լուրերի կենտրոնական ծառայության հաղորդման համաձայն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլյասոնը, էբոլա հիվանդությունից խուսափելու համար իրենց օդային ու ծովային սահմանները հատկապես Աֆրիկայի արևմուտքի երեք երկրներ Գվինեայի, Սիերա Լեոնեի և Լիբիայի դիմաց փակած երկրներին հորդորել է դրա փոխարեն ջանք  գործադրել` հիվանդությունն իր սկզբնաղբյուրում սանձելու և դրա տարածումը կանխելու ուղղությամբ:
Էբոլա հիվանդության ծավալներն ու հետևանքները քննարկելու  նպատակով,  ՄԱԿ-ը առողջապահության ոլորտի բարձրաստիճան պաշտոատարների և այդ կազմակեպության գործադիր ղեկավարության մասնակցությամբ հատուկ նիստ է գումարել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն անդրադարձել է այդ հիվանդության հետևանքները դիմագրավելու կապակցությամբ տուժած երկրների առողջապահական համակարգերի անկարողությանը և ասել , որ միջազգային հասարակայնությունը պիտի ընդլայնի ջանքերը և ամրապնդի այդ երկրների առողջապահական համակարգը:

http://armenian.irib.ir/news/social/item/51117

Комментариев нет:

Отправить комментарий