13.08.2013

Կինը ցատկապարանով մահանալու աստիճան ծեծի է ենթարկել 6-ամյա որդեգիր դստերը

Կինը ցատկապարանով մահանալու աստիճան ծեծի է ենթարկել 6-ամյա որդեգիր դստերըՌուսաստանի Իրկուտսկի շրջանում քրգործ է հարուցվել խնամակալի նկատմամբ, որին կասկածում են փոքրահասակ որդեգրված աղջկա սպանության մեջ։ Աղջիկը մահացել է հիվանդանոցում։ 41-ամյա կնոջը ցմահ ազատազրկում է սպառնում։
Հետաքննությունն սկսվել է փոքրիկի՝ հիվանդանոց տեղափոխվելուց հետո։ Նրա մոտ եղել են ծեծի հետքեր եւ գլխուղեղի փակ վնասվածք։ Հիվանդանոց տեղափոխվելու պահին աղջիկը կոմայի մեջ է եղել։ Օգոստոսի 12-ին նա մահացել է։
Հետաքննությունը պարզել է, որ կինն աղջկան ծեծել է ցատկապարանով։ Ընդ որում, փոքրիկն ընկել եւ գլխի հարված է ստացել։ Կինը հետագայում խոստովանել է իր հանցանքը, հաղորդում է NEWSru.com-ը։http://news.am/arm/news/166545.html


Комментариев нет:

Отправить комментарий