12.08.2013

Հայտնի տղամարդիկ գովազդի համար մերկանում են


Շոու-բիզնեսի կոմերցիոն աշխարհում մեծ տարածում ունեն կիսամերկ աստղերի գովազդային լուսանկարները եւ հայտնիների ամսագրային մերկ ֆոտոսեսիաները: Գովազդի համար մերկ լուսանկարվելը հաջողության հասնելու ճանապարհին կարեւոր քայլ է դարձել: Այն միլիոնավոր դոլարներ է բերում ինչպես աստղերին, այնպես էլ գովազդային արշավների հեղինակներին:
Կինոյի, երաժշտության եւ հեռուստատեսության աստղերի մասնակցությամբ բաց տեսարանների մեծ մասը նվիրված է գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, եւ այդ, բնականաբար, ուրախացնում է գեղեցկուհիների երկրպագու տղամարդկանց հսկայական բանակին: Բայց ի՞նչ անեն կանայք ու աղջիկները, եթե ցանկանում են հիանալ հոլիվուդյան տղաների մկանուտ մարմիններով:
Թեժ շաբաթվա ավարտին NEWS.am STYLE-ն ընտրել է հայտնի տղամարդկանց լուսանկարներ, ովքեր գովազդի համար մերկացել են:
1. Maroon 5-ի մեներգիչ Ադամ Լեւայնը Cosmopolitan ամսագրի 2011 թվականի փետրվարյան թողարկման համար ամբողջությամբ մերկացել է: Այդ քայլով երգիչն աջակցեց Everyman հիմնադրամին, որը շագանակագեղձի քաղցկեղի դեմ պայքար է քարոզում: Այդ լուսանկարը երգչին մեծ ճանաչում բերեց:
 
2. Միլիոնավոր կանանց եւ աղջիկների սիրելի, լեգենդար ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը երբեք դեմ չէ կիսամերկ լուսանկարվել նորաձեւության ամսագրերի եւ գովազդային արշավների համար: Բեքհեմի վերջին համագործակցությունը H&M ապրանքանիշի հետ էր: Կիսամերկ Դեւիդի լուսանկարով գովազդային պաստառները հայտնվեցին աշխարհի գրեթե բոլոր անկյուններում:
 
3. 2010 թվականից, Դեւիդ Բեքհեմի՝ աղմուկ հանած գովազդային արշավից հետո, Emporio Armani ապրանքանիշի դեմքն ու մարմինը դարձավ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացի հայտնի ֆուտբոլիստն Armani-ի ներքնազգեստը գովազդում էր մինչեւ 2012 թվականը: Արշավը երկու կողմին էլ աննկարագրելի եկամուտ բերեց:
 
4. Լոնդոնյան Օլիմպիական խաղերից գրեթե անմիջապես հետո ֆրանսիական ճանաչված Louis Vuitton ապրանքանիշը գովազդային պայմանագիր կնքեց օլիմպիական լեգենդար չեմպիոն Մայքլ Ֆելփսի հետ: Մարզիկի մասնակցությամբ առաջին պաստառի թողարկումից հետո օլիմպիական 18-ակի չեմպիոնը հայտնվեց վերջին բոլոր մեդալներից զրկվելու վտանգի առջեւ՝ Միջազգային Օլիմպիական կոմիտեի կանոնադրությանը չհետեւելու համար: Սակայն աղմուկը հանդարտվեց եւ լողավարտիքով լոգանք ընդունող Ֆելփսի լուսանկարը շարունակում է հիացնել գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:
 
5. Դոմենիկո Դոլչեն եւ Ստեֆանո Գաբանան բրիտանացի Դեւիդ Գանդիին իրենց մուսան են դարձրել: Արդեն մի քանի տարի Գանդիի դեմքն ու մարմինն այս ապրանքանիշի հոմանիշն է դարձել: Ամեն ինչ սկսվել է Dolce & Gabbana-ի «Light Blue» բույրի գովազդային արշավից: Այդ օրից D&G ապրանքանիշը գնում է Դեւիդի հնարավոր բոլոր պայմանագրերը, որպեսզի նա կարողանա մնալ D&G-ի դեմքը: Դիզայներները մոդելին անվանում են Միքելանջելոյի Դավիթի կենդանի մարմնացում:
Կարինե Աբրահամյան

Комментариев нет:

Отправить комментарий