12.08.2013

Մոսկվայի հարավում տեղի ունեցած վթարի արդյունքում զոհվել է ռեփեր Jenee-ին՝ Եվգենի Մելքոնյանը


Օգոստոս 12, 2013 | 16:08 

Օգոստոսի 12-ին Մոսկվայի հարավում տեղի ունեցած վթարի արդյունքում զոհվել է սկսնակ ռեփեր Jenee-ին՝ Եվգենի Մելքոնյանը, ով նկարահանվել է Տիմատիի «Դավայ, դո սվիդանյա» տեսահոլովակում։
Վթարը տեղի է ունեցել առավոտյան 6-ի սահմաններում։ BMW X5 եւ Ford ավտոմեքենաների բախման արդյունքում տուժել է 9 մարդ։ Առաջին ավտոմեքենան սլացել է 130 կմ/ժ արագությամբ, ինչը ֆիքսել են նաեւ տեսախցիկները։ Երկու մեքենաների վարորդներն էլ տեղում մահացել են։
BMW X5-ի վարորդը 23-ամյա Եվգենի Մելքոնյանն է եղել, փոխանցում է Life News-ն։

Комментариев нет:

Отправить комментарий