10.10.2013

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ


Այսօրվա ծանոթությունը կարող է երկար ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դառնալ: Աստղերը հուշում են, որ այսօր սկսած բոլոր գործերը իրենց շարունակոթյունը կստանան հետագայում: Նույնը վերաբերվում նաեւ վեճերին եւ վիրավորանքներին, այնպես որ աշխատեք այսօր նման միջադեպների առիթներ չտալ:
ԽՈՅԵՐ
Որքան էլ այսօր Խոյերը ձգտեն իրենց ընտրյալների հետ կրքոտ ու զգացմունքային հարաբերություններին, ըստ երեւույթին, նրանք չեն լինի այնպիսինը, ինչպես Խոյերն են կարծել: Եւ հարցը ոչ թե կրքի բացակայությունն է, այլ նրանում, որ Խոյերն ու իրենց զուգընկերները բացի սիրուց զրուցելու այլ թեմաներ կգտնեն: Այսօր նրանք, հնարավոր է, շփման եզրեր կգտնեն նաեւ ինչ-որ գործնական առումով, եւ նույնիսկ կարող են միասին որեւէ նախագիծ մշակել: Եւ դա հիանալի է. ընդհանուր շահերը լավագույն հիմքն են իսկական սիրո համար:
ՑԼԵՐ
Այսօր Ցլերը կարող են զգալ, թե ինչ էնշանակում հակասությունների միաբանությունը: Նրանք, ում Ցլերը համակրում են, կարող են դրսեւորել այն ամենը, ինչ այդքան սիրում են Ցլերը, սակայն ճիշտ հակառակ կողմից: Եթե Ցլերը թեյ խմեն, նրանք սուրճ կպատվիրեն: Եթե Ցլերը դիետայի վրա նստած են, նրանք հիանալի ախորժակ կունենան: Այնուամենայնիվ, կան բաներ, որոնք միավորում են նրանց, սակայն թող որ դա գաղտնիք լինի:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Սիրելի' Երկվորյակներ: Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Ձեզ կարգի բերել Ձեր անձնական կյանքը: Արդյոք այն չափազանց խառը չէ՞: Գուցե այդ ամենը այն պատճառով, որ Դուք իրավիճակի չե՞ք շտկել եւ չեք ցանկանում գիտակցված որոշումներ ընդունել: Իհարկե, երբ խոսքը գնում է զգացմունքների մասին, վերլուծելը այնքան էլ դյուրին չէ: Սակայն այսօր Երկվորյակները պետք է համարձակորեն իրենց ներքնաշխարհը ուսումնասիրեն, որպեսզի կարողանան առաջ գնալ:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր սիրելիների հետ իրենց հարաբերություններում Խեցգետինները չափազանց քմահաճ կգտնվեն: Ինչ-որ արարքներ եւ խոսքեր, որոնք նրանք մեկ այլ օր հանգիստ կընդունեին, այսօր Խեցգետինների համար բողոքների, դժգոհության եւ խնդրանքների պատճառ կդառնան: Աստղերը զգուշացնում են նրանց, որ ամեն ինչն իր չափն ունի, եւ զուգընկերների համբերությունը անսահման չէ: Չարժե սրված ուշադրություն դարձնել մանրուքներին, եթե Խեցգետինները չեն ուզում, որպեսզի իրենց փոքրիկ քմահաճույքները մեծ կոնֆլիկտի վերածվեն:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր Առյուծներին ուղղակի անհրաժեշտ է մարդկանց եւ իրադարձությունների կենտրոնում գտնվել: Միայն այնտեղ, որտեղ կա իրենց պահանջարկը, Առյուծները կարող են իրենց երջանիկ զգալ: Իսկ երջանկությունը վարակիչ երեւույթ է, այն ձգում է մարդկանց: Աստղերը ասում են, որ այսօր՝ հենց գործընկերների, եւ համախոհների խմբում Առյուծները կարող են հսկայական ռոմանտիկ ներուժ ունեցող հետաքրքիր ծանոթություններ հաստատել:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր Կույսերի սիրելիները կարող են հաճելիորեն իրենց զարմացնել: Հնարավոր է, որ նրանք որեւէ արարք կատարեն, որը կստիպի Կույսերին հպարտանալ նրանցով: Իսկ եթե Կույսերը իրենց ընտրյալներին նոր տեսանկյունից դիտեն, նրանք հաճելիորեն կզարմանան: Հնարավոր է, որ զուգընկերները իրենց տաղանդները կբացահայտեն Կույսերի առջեւ կամ էլ անակնալով եւ նվերով կուրախացնեն: Եւ դա ճիշտ է: Չէ՞ որ մեծ սիրով միմյանց սիրող զույգերի գլխավոր գաղտնիքը պարզ է. նրանք երբեք չեն դադարում միմյանց զարմացնելուց:
ԿՇԵՌՔՆԵՐ
Արժե, որպեսզի այսօր իրենց անձնական կյանքում Կշեռքները նորովի դիտարկեն «սովորույթ» հասկացությունը: Կամ էլ գոնե մեկ այլ կողմից դրան նայեն: Կշեռքները կարծում են, թե սիրելիների հետ իրենց հարաբերություններում կիրքն ավելի քի՞չ է: Որ նրանք վաղուց սովորու՞յթ են դարձել: Սակայն նույնիսկ առօրյան կարելի է տոնի վերածել: Անհրաժեշտ է օր օրի երեւակայությունը եւ նախաձեռնություն դրսեւորել ,որպեսզի կյանքը, լինի այն սովորական, թե անձնական, Ձեզ անհետաքրքիր չթվա:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր Կարիճների համար կարող է արդիական դառնալ «Իմ լեզուն իմ թշնամին է» ասացվածքը: Ընդ որում դա տեղի կունենա ոչ թե սիրելիներին վիրավորելու նպատակով, այլ չմտածված խոսքերի պատճառով: Նմանատիպ միջադեպներից խուսափելու համար անհրաժեշտ է, որպեսզի Կարիճների խոսքերը մտքերից արագ չընթանան: Իսկ ավելի լավ կլինի, եթե նրանք հետնամասում մնան: Այսօր ավելի լավ է անխելք թվաք սիրելիների աչքերում, քան մեղադրեք Ձեզ անզուսպ եւ թեթեւամիտ գտնվելու համար:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր սիրո հարցերում Աղեղնավորները պետք է կարողանան զիջել եւ հանդես գալ որպես դիվանագետներ: Չարժե նմանատիպ վարքը ընդունել որպես նահանջ: Սերը նման է վալսի. նախ առաջին զուգընկերն է քայլ առաջ կատարում, այնուհետեւ հաջորդի հերթն է գալիս: Զգալով այդ հետ ու առաջ ընթացող ռիթմը՝ Աղեղնավորները իրենք էլ չեն ցանկանա կանգ առնել: Այսօր պարել սովորելու համար հիանալի օր է: Այսինքն՝ զուգընկերներին հասկանալու եւ զիջումների գնալու համար:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Սիրելի' Այծեղջյուրներ: Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Ձեզ մտորել այն մասին, թե ինչի եք Դուք ընդունակ հանուն Ձեր հարաբերությունների: հնարավոր է, որ դա չափից դուրս շա՞տ է: Հատկապես կարեւոր է, որպեսզի Այծեղջյուրները հասկանան, թե արդյո՞ք իրենց խղճի հետ գործարքներ չեն կնքում հանուն իրենց սիրեցյալների, չեն զոհում իրենց հպարտությունը կամ էլ այլ զոհողությունների դիմում: Եթե այդպես է, արժե այսօր որոշել, թե ինչպես դա փոխել: Այծեղջյուրները պետք է հիշեն, որ նրանք, ինչպես եւ բոլորը, ամենալավին են արժանի, հատկապես, երբ խոսքը գնում է սիրո մասին:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր Ջրհոսները հնարավորություն կունենա նկռահելու իրենց ապագան: Իրենց անձնական կյանքում լուրջ փոփոխություններ են սպասվում, որոնք այնքան լավ են զգացվում, որ այսօր ի հայտ կգամ Ջրհոսների առջեւ: Դա կարող է աղոտ պատկերացում, կանխազգացում կամ տրամաբանական հաշվարկ լինել: Մի քիչ էլ ժամանակ, եւ Ջրհոսների կյանքը կփոխվի այնպես, ինչպես իրենց մտքով նույնիսկ չէր էլ կարող անցնել:
ՁԿՆԵՐ
Այսօր Ձկներին եւ իրենց սիրեցյալներին բարդ խոսակցություն է սպասվում: Անկասկած, ե'ւ Ձկները, ե'ւ նրանց ընտրյալները լուրջ փաստարկներ ունեն, որոնցով եւ պատրաստվում են այսօր փոխանակվել: Սակայն այսօրվա զրույցի ընթացքում աստղերը խորհուրդ են տալիս Ձկներին ուշադրություն դարձնել ոչ թե նրա վրա, թե ինչ են ասում իրենց զուգընկերները, այլ նրան, թե ինչպես են նրանք այդ ասում: Չէ՞ որ դա ոչ թե գաղափարական ճնշում է, այլ խոսակցություն՝ երկու միմյանց սիրող մարդկանց միջեւ: Տեղեկություններով նմանատիպ փոխանակման հարցումկարեւորագույն մասնակիցը պետք է լինի ոչ թե գլուխը, այլ սիրտը:

Комментариев нет:

Отправить комментарий