10.10.2013

41-ամյա կինը 4 երեխաներին դրդել է մուրացկանության եւ մեծ գումարներ վաստակել

41-ամյա կինը 4 երեխաներին դրդել  է մուրացկանության եւ մեծ գումարներ վաստակել
41-ամյա Աղավնի Ներսիսյանը իր 4 երեխաներին դրդել է մուրացկանության: Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: 
Աղավնի Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր երեխաներ` 14-ամյա Ռուզաննա, 11-ամյա Իսպիր, 12-ամյա Սիրանուշ ու 5-ամյա Արսեն Ներսիսյաններին մինչեւ 2013թ. մարտ ամիսը պարբերաբար ներգրավել է մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն: Այն է ` երեխաններին դեռեւս մանուկ հասակից իր հետ տանելով մուրացկանության եւ այդ կերպ մարդկանց մոտ առաջացնելով խղճահարություն` կարողացել է ավելի շատ գումարներ մուրալ:
Քրեական գործ է հարուցվել 166.1  հոդվածի 3  -րդ մասի 1-ին կետով (Երեխային թափառաշրջիկությանը ներգրավելը  կամ մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը, որոնք կատարվել են երկու կամ ավելի անձանց նկատմամբ): Սույն հոդվածը պատժվում է  ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով:
Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Комментариев нет:

Отправить комментарий