10.10.2013

Հայաստանը դեպի Եվրամիություն մեղր արտահանելու իրավունք է ստացել

Հայաստանը դեպի Եվրամիություն մեղր արտահանելու իրավունք է ստացել
Հայաստանի Հանրապետությունն ընդգրկվել է Եվրամիության երկրներ մեղր արտահանելու իրավասություն ունեցող երկրների ցանկում: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը՝ վկայակոչելով ԵՄ պաշտոնական ամսագրին:
ԵՄ սպառողների եւ առողջության պաշտպանության գլխավոր տնօրինությունը (EU DG SANCO) հաստատել է Հայաստանի կողմից ներկայացված «Մեղրում եւ մեղվաբուծական մթերքներում մնացորդային քանակների պլանը», ինչը մեղրի արտահանման նախապայման է:
Նշենք, որ ըստ մաքսային վիճակագրության՝ Հայաստանը 2013 թ. առաջին կիսամյակում արտահանել է 2.4 տոննա մեղր՝ 24.7 հազ. դոլար մաքսային աժեքով (կգ-ը՝ 10,2 դոլար): Հայկական մեղրն արտահանվել է 2 երկիր, ընդ որում՝ առաջնությունը պատկանում է ԱՄՆ-ին՝ մոտ 2 տոննա, կամ ընդհանուրի 83%-ը: Մնացած արտահանվել է Ռուսաստան: Անցյալ տարի մեղր արտահանվել էր նաեւ Գերմանիա, սակայն այս տարի արտահանումը դադարեցվել է:

Комментариев нет:

Отправить комментарий